Սերժ Սարգսյանը` ՀՀ նախագահի թեկնածու
10/11/2012 10:09

Սերժ Սարգսյանը` ՀՀ նախագահի թեկնածու

Նախօրեին, Բյուզանդի 1/3 հասցեում տեղի ունեցավ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» շրջանային կազմակերպության «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 112 անդամներից մասնակցում էին 112-ը: Ժողովը վարում էր «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ղեկավար Արա Սադոյանը: Ժողովին մասնակցում էր ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ մամլո ծառայությունից:

Սկզբնական կազմակերպության ժողովը միաձայն ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրեց Հայաստանի հանրապետության նախագահի թեկնածու և ընտրեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:
 

Սերժ Սարգսյանը` ՀՀ նախագահի թեկնածու