Թուրք-պակիստանա-աֆղանական համատեղ զորավարժություններ
10/11/2012 14:16

Թուրք-պակիստանա-աֆղանական համատեղ զորավարժություններ

Թուրքիայում տեղի են ունեցել թուրք, պակիստանցի և աֆղանցի հատուկ ջոկատայինների համատեղ զորավարժություններ:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, զորավարժությունները անցկացվել են անբարենպաստ աշխարհագրական պայմաններում:

Թուրքիան այդ զորավարժությանը մասնակցել է հատուկ ջոկատայինների մեկ խմբով, Պակիստանը և Աֆղանստանը`փրկարարական և հատուկ ջոկատայինների մեկական խմբերով:

Զորավարժությունները տևել են 4 օր:
 

Թուրք-պակիստանա-աֆղանական համատեղ զորավարժություններ