.jpg)
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով
Եղանակը հանրապետությունում կպայմանավորվի ցածր ճնշման դաշտով: Նոյեմբերի 10-11-ին հանրապետության ողջ տարածքում պարբերաբար սպասվում են տեղումներ` անձրև, ամպրոպ, ամպրոպի ժամանակ հավանական է քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ: Այս մասին տեղեկացնում է meteo-tv կայքը:
Տեղ-տեղ պահպանվում է մառախուղի հավանականությունը, ուշադրություն. առանձին վայրերում հավանական են առատ անձրևներ, տեղատարափ, բացառություն կկազմեն Սյունիքն ու Արցախը, որտեղ տեղումները կսկսվեն նոյեմբերի 10-ին կեսօրից հետո միայն:
Հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը և ցերեկը, և գիշերը կնվազի 4-5 աստիճանով:
Նոյեմբերի 12-ին ողջ տարածքում ամպամած կլինի, պարբերաբար սպասվում են տեղումներ, լեռներում ու նախալեռներում հնարավոր է ձյուն և թաց ձյուն: Հնարավոր է մառախուղ, քամու ուժգնացում պոռթկումներով 18-20մ/վրկ, առանձին վայրերում` առատ տեղումներ:
Օդի ջերմաստիճանը ամենուրեք կնվազի ևս 3-5 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում կցրտի ավելի զգալի` մոտ 5-7 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 10-ին և 12-ին պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է քամի 10-15մ/վ ուժգնությամբ: Նոյեմբերի 10-ին և 12ին հնարավոր են առատ տեղումներ: Նոյեմբերի 11-ին մեծ մասամբ արևային, տեղ-տեղ հնարավոր են միայն կարճատև անձրևներ: Այս գիշեր +7+9, ցերեկը +16+18, երեկոյան +11+13: