.jpg)
10/11/2012 10:55
Այսօր նաև գիտության օրն է
Նոյեմբերի 10-ը նաև գիտության համաշխարհային օրն է: Նպատակը ողջ աշխարհում գիտության կարևորության գիտակցումը բարձրացնելն է:
Աշխարհի բոլոր երկրներում այն նշվում է տարբեր միջոցառումներով: Տոնն ընդունվել է 1999 թ. Բուդապեշտում տեղի ունեցած համաժողովի ժամանակ, երբ կարևորվել է նաև գիտության և հասարակության միջև կապը: Սակայն ողջ աշխարհում այն մեծ թափով սկսել է նշվել 2002 թ.: