Այսօր Երիտասարդության միջազգային օրն է
10/11/2012 10:47

Այսօր Երիտասարդության միջազգային օրն է

Այսօր Երիտասարդության միջազգային օրն է: 1945 թվականի հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան։ Պատմական այս համաժողովը հրավիրվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարելու նպատակով ձևավորված Երիտասարդների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: Առաջին անգամ այս համաժողովին հավաքվել էին միջազգային երիտասարդական շարժման ներկայացուցիչներ, որոնք համախմբում էին 63 ազգությունների երիտասարդների։ Համաժողովից հետո ողջ աշխարհում նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության օր:

Այս օրը նշվում է որպես երիտասարդների համախմբվածության և համերաշխության տոն՝  ևս մեկ անգամ հիշեցնելով երիտասարդների ուժի և նրանց՝ ապագան կառուցելու մեծ ցանկության մասին։

Այսօր Երիտասարդության միջազգային օրն է