Հրաչ Բաբայանը Հայաստանի ռեկորդ է սահմանել
12/11/2012 18:19

Հրաչ Բաբայանը Հայաստանի ռեկորդ է սահմանել

Նոյեմբերի 9-11-ը կայացած Հայաստանի երիտասարդների գնդակային հրաձգության առաջնությունը, որին մասնակցել են 68 երիտասարդներ` տարբեր մարզադպրոցներից, անցկացվել է 10 մ հեռավորությունից հետևյալ մրցաձևերում՝ օդամղիչ հրացան, վազող թիրախ նորմալ վազք, վազող թիրախ խառը վազք, օդամղիչ ատրճանակ: Բոլոր մրցաձևերի հաղթողները պարգևատրվել են դիպլոմներով, մեդալներով և դրամական պարգևներով: 

Հայաստանի ռեկորդ է սահմանեց Հրաչ Բաբայանը (ՄԿՍՎ) և ֆեդերացիայի նախագահի կողմից պարգևատրվել թվային ֆետոխցիկով: Ինչպես ավագ մարզիչն է նշում, նա հեռանկարային մարզիկ է, ընդամենը 16 տարեկան է, իսկ նրա վաստակած 594 միավորը բավական լուրջ հայտ է` միջազգային մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Սպորտի վարպետի նորմատիվներ են լրացրել Հայկազ Քանքանյանը և Քրիստինե Միքայելյանը:

Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ անցկացվեց նաև «play off» վարժություն հրացան և վազող թիրախ ձևերից: Հաղթող են ճանաչվել Հայկազ Քանքանյանը և Արթուր Պետրոսյանը: Նրանք արժանացել են ֆեդերացիայի նախագահի մրցանակին՝ պարգևատրվելով թվային ֆետոխցիկներով:

Հայաստանի երիտասարդների առաջնությանը թիմերը մասնակցել են ֆեդերացիայի նախագահի աջակցությամբ ձեռք բերված նոր մարզագույքով. Գյումրու թիմը` 2 օդամղիչ հրացանով և 1 հրացան ձևի մարզահագուստով, Վանաձորի թիմը` 2 օդամղիչ ատրճանակով, ԵՀՄՄ-ի թիմը` 1 վազող թիրախ ձևի մարզագահուստով: Ինչպես նշել է ֆեդերացիայի նախագահը, արդյունքների դեպքում աջակցությունը շարունակական է լինելու: Նա խոստացել է նաև հրացան ձևի բարձրորակ համազգեստ ձեռք բերել ռեկորդ սահմանած Հրաչ Բաբայանի համար, ինչպես նաև վազող թիրախ ձևի 2 համազգեստ:

ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՑԱՆ 10 մ
(ՏՂԱՆԵՐ` 60 կրակոց)

1. Բաբայան Հրաչ
2. Քանքանյան Հայկազ
3. Գևորգյան Պարույր

ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ 10 մ, ՆՈՐՄԱԼ ՎԱԶՔ
(ՏՂԱՆԵՐ `30+30 կրակոց)

1. Մինասյան Ռազմիկ
2. Սարգսյան Շանթ
3. Պետրոսյան Արթուր

ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ 10 մ, ԽԱՌԸ ՎԱԶՔ
(ՏՂԱՆԵՐ` 2x20 կրակոց)

1. Մինասյան Ռազմիկ
2. Սարգսյան Շանթ
3. Պետրոսյան Արթուր

ՕԴԱՄՂԻՉ ԱՏՐՃԱՆԱԿ 10 մ
(ՏՂԱՆԵՐ` 60 կրակոց)

1. Ստեփանյան Նարեկ
2. Իգիթյան Զավեն
3. Վարդումյան Ռոմիկ

ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՑԱՆ 10 մ
PLAY OFF

1. Քանքանյան Հայկազ

ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՑԱՆ 10 մ
(ԱՂՋԻԿՆԵՐ` 40 կրակոց)

1. Միքայելյան Մարիամ
2. Տիգրանյան Սվետլանա
3. Միքայելյան Քրիստինե

ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ, ՆՈՐՄԱԼ ՎԱԶՔ 10 մ
ԱՂՋԻԿՆԵՐ` 20+20 կրակոց

1. Մկրտչյան Լիլիթ
2. Հակոբյան Աննա
3. Մարտիրոսյան Հեղինե

ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ, ԽԱՌԸ ՎԱԶՔ 10 մ
ԱՂՋԻԿՆԵՐ, 2x20 կրակոց

1. Մկրտչյան Լիլիթ
2. Հակոբյան Աննա
3. Մարտիրոսյան Հեղինե

ՕԴԱՄՂԻՉ ԱՏՐՃԱՆԱԿ 10 մ
(ԱՂՋԻԿՆԵՐ, 40 կրակոց)

1. Խաչատրյան Մարիամ
2. Ղուկասյան Աստղիկ
3. Թորոսյան Նինա

ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ, ՀԱՆԴԱՂ ՎԱԶՔ 10 մ
PLAY OFF

1. Պետրոսյան Արթուր

Հրաչ Բաբայանը Հայաստանի ռեկորդ է սահմանել