Բնակարանում դի է հայտնաբերվել
12/11/2012 20:21

Բնակարանում դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 10-ին, ժամը 16:50-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Այգեկցի 95 տան բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները, բացելով Պերճ Շահումյանին պատկանող տան դուռը, հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են վարձակալի դին (մոտ 60 տարեկան տղամարդ, ում ինքնությունը պարզել չի հաջողվել):
 

Բնակարանում դի է հայտնաբերվել