KM.ru. Մի ամաչեք լացել, դա առողջարար է
12/11/2012 18:04

KM.ru. Մի ամաչեք լացել, դա առողջարար է

ԱՄՆ հետազոտողները պարզել են, որ լացը շատ կարևոր է մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության համար: Այս մասին է հաղորդում «KM.ru»-ն:

Մինեսոտայի համալսարանի գիտնականները  պարզել են, որ լացը բարձրացնում է մարդկանց տրամադրությունը 88.8 տոկոսով, ինչպես նաև` օգնում իմունիտետի բարելավմանը՝  նվազեցնելով սթրեսի և բարկության գործոնը:

«Հուզական սթրեսի ժամանակ օրգանիզմում կուտակվում են քիմիական նյութեր, այնուհետև դրանք դուրս են գալիս օրգանիզմից արցունքների միջոցով: Զսպվող սթրեսը մեծացնում է սրտի կաթված ստանալու ռիսկերը, ինչպես նաև` վնասում է ուղեղի որոշ գործառույթներ: Այսպիսով, լացելու կարողությունը առողջ ապրելու գրավականն է»,- ստացվող արդյունքները մեկնաբանել է պրոֆեսոր Ուիլիամ Ֆրեյը:

Աղբյուրի փոխանցմամբ` լացելու ընթացքում շնչառությունը դառնում է ավելի խորը, որն օգնում է նվազեցնել սթրեսը: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ խորը շնչառությունը իջեցնում է «Կարտիզոլի» արտադրությունը, որը սթրեսի հորմոնն է: 

KM.ru. Մի ամաչեք լացել, դա առողջարար է