.jpg)
Շոկոլադ` լրագրողների համար
Աշխարհի թիվ 1 ռակետ Նովակ Ջոկովիչը ATP-ի ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակչում հաղթանակ տոնելուց հետո լրագրողներին շոկոլադ է հյուրասիրել: Այս մասին տեղեկացնում է AP-ն:
Հիշեցնենք, որ Ջոկովիչը 4:6, 6:3, 6:2 հաշվով պարտության է մատնել արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին և դուրս եկել մրցաշարի եզրափակիչ և հաղթողի կոչման համար պետք է մրցակցի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ:
Հաղթանակից հետո կայացած մամուլի ասուլիսում սերբ թենիսիստը լրագրողներին անձամբ է բաժանել իր բերած շոկոլադե կոնֆետները, որից հետո նշել է, թե ցանկանում է այս եղանակով շնորհակալություն հայտնել լրագրողներին` ողջ մրցաշրջանի ընթացքում կատարած աշխատանքի համար: