Հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների համաժողով` Լոնդոն
12/11/2012 18:51

Հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների համաժողով` Լոնդոն

Նոյեմբերի 8-ին Լոնդոնի հանրահայտ «Չըրչ Հաուս» համաժողովների կենտրոնում տեղի ունեցավ Հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված համաժողով և ընդունելություն, որը կազմակերպել էր ՄԹ-ում ՀՀ դեսպանությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ի մամլո ծառայությունից:

Միջոցառմանը մասնակցեցին ՄԹ-ում ՀՀ առաջին դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, ՄԹ խորհրդարանի բրիտանա-հայկական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Բարոնուհի Քերոլայն Քոքսն ու փոխնախագահ, Համայնքների պալատի անդամ Ջոն Ուիթինգդեյլը, ՄԹ Համայնքների և Լորդերի պալատների անդամներ, Արտաքին գործերի նախարարության, դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև ակադեմիական և գործարար շրջանակների ու հայ համայնքի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՄԹ-ում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը: Հիմնական զեկույցով՝ հայ-բրիտանական հարաբերությունների անցյալը, ներկան և ապագան թեմայով ելույթ ունեցավ Արմեն Սարգսյանը: Հայ Առաքելական և Անգլիկան եկեղեցիների հարաբերությունների մասին հակիրճ ներկայացրեց ՀԱԵ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Բարոնուհի Քերոլայն Քոքսն իր ելույթում անդրադարձ կատարեց բրիտանա-հայկական հարաբերությունների պատմությանը, ինչպես նաև ԼՂՀ հակամարտությանը և Արցախում իր կատարած մարդասիրական աշխատանքներին:

Բարոնուհի Ֆլաթերն ու Ջոն Ուիթինգդեյլը անդրադարձ կատարեցին բրիտանա-հայկական խորհրդարանական բարեկամության խմբի աշխատանքներին ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման ներուժին: ՄԹ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրների տնօրինության նախկին ղեկավար Դիք Ուիլքինսոնը ներկայացրեց բրիտնա-հայկական քաղաքական հարաբերությունների զարգացման նախապատմությունը: Հայաստանում ՄԹ-ի կողմից իրականացված և իրականացվելիք ներդրումային ծրագրերը ներկայացրին գործարարներ Բեդո Եղիայանը և Թիմ Քոլինը:


 

Հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների համաժողով` Լոնդոն