Լիլիթ Մկրտչյանը հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել
12/11/2012 19:00

Լիլիթ Մկրտչյանը հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել

Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկել է աշխարհի կանանց առաջնությունը, որն անցկացվում է նոկաուտ համակարգով: Առաջին փուլի երկու պարտիայից հետո Էլմիրա Սկրիպչենկոն ու Տաթև Աբրահամյանը դուրս մնացին պայքարից` 0,5:1,5 հաշվով համապատասխանաբար զիջելով Սոխոյին ու Կոստենյուկին: Նատալյա Խուդգարյանը Ժաո Քսյուի հետ երկու պարտիայում էլ պարտություն կրեց և նույնպես հրաժեշտ տվեց մրցաշարին:

Լիլիթ Մկրտչյանը 2:0 հաշվով պարտության մատնեց Արախամիային և դուրս եկավ երկրորդ փուլ, իսկ Էլինա Դանիելյանը Խուխաշվիլու հետ մրցակցության ելքը պետք է վճռի լրացուցիչ պարտիայում, քանի որ երկրորդ պարտիայից հետո հաշիվը հավասար է` 1:1:

Լիլիթ Մկրտչյանը հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել