Ընդհանուր հայտարար` ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև
12/11/2012 17:27

Ընդհանուր հայտարար` ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև

«Բարգավաճ Հայաստանը» կշարունակի քաղաքական կոնսուլտացիաները: Այս մասին ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ ՀԱԿ-ի հետ կայացած այսօրվա հանդիպման մանրամասները դեռ չի ներկայացնի: 

Պատասխանելով հարցին, թե արդյոք մանրամասներ չներկայացնելը կապվա՞ծ է այն հանգամանքի հետ, որ ընդհանուր հայտարարի չեն եկել ՀԱԿ-ի հետ,  Ն. Զոհրաբյանն ասաց, եթե հայտարարի չգային, քննարկումների շարունակական լինելու մասին խոսք չէր լինի:

Բացի խորհրդարանական ուժերից, ԱԺ պատգամավորի խոսքերով, ԲՀԿ-ին որոշ արտախորհրդարանական ուժեր են դիմել խորհրդարանական կառավարման անցման շուրջ քննարկումներ կազմակերպելու առաջարկով: Ն.Զոհրաբյանը այս առումով տեղեկացրեց, որ արտախորհրդարանական ուժերի հետ ևս քննարկումներ կկազմակերպվեն, բայց այն բանից հետո, ինչ ավարտվեն կոնսուլտացիաները Ազգային Ժողովում ներկայացված կուսակցությունների հետ.

«Որևէ սահմանափակում չունենք որևէ քաղաքական ուժի հետ, որն ուզում է երկրում լուրջ փոփոխություններ իրականացնել քննարկումներ անցկացնելու»,- նշեց Ն.Զոհրաբյանը: 

Ընդհանուր հայտարար` ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև