.jpg)
Պակիստանն ու Ուկրաինան համատեղ ռազմամթերք կարտադրեն
Նոյեմբերի 7-ից 11-ը Պակիստանում անցկացված Զենքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում պակիստանյան ընկերություններից մեկը ցուցահանդեսի մասնակից ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» ընկերությանն առաջարկել է վառոդի և ռազմամթերքի արտադրության համատեղ ընկերություն ստեղծել:
Պակիստանում շահագործվող ուկրաինական արտադրության ռազմական տեխնիկայի համար պահեստամասերի ձեռքբերման նպատակով պակիստանյան Heavy Industries Taxila ընկերությունը բանակցություններ է վարել «Ուկրսպեցէքսպորտի» հետ:
Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստին»: