ԱՄՆ ուշադրությանը սևեռված կլինի Սիրիայի և Իրանի վրա
12/11/2012 17:55

ԱՄՆ ուշադրությանը սևեռված կլինի Սիրիայի և Իրանի վրա

ԱՄՆ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում որոշակի փոփոխություններ կկրի: Կարևոր է, ոչ թե այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում վերընտրվել է գործող նախագահը և մոտեցումները մնացել են նույնը, այլ այն, որ Մեծ մերձավոր Արևելքի տարածաշրջանը, որի մաս է կազմում Հարավայի Կովկասը, գտնվում է շատ արագ, դինամիկ փոփոխությունների մի փուլում: Անդրադառնալով ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներին` նման դիրքորոշում հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Շարունակելով իր խոսքը` նա նշեց, որ այդ փոփոխությունների ո'չ ռիթմը, ո'չ ընթացքը և ո'չ էլ վերջնական արդյունքը դեռևս ոչ ոքի համար պարզ չեն:

«Ես համաձայն չեմ հնչող այն տեսակետների հետ, որ ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում չի ենթարկվի փոփոխությունների: Ես կարծում եմ, որ Բարաք Օբամայի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը մեծապես պայմանավորված կլինի տարածաշրջանային զարգացումներով, այլ ոչ թե Սպիտակ տան մոտեցումներով»,- ընդգծեց քաղաքագետը:

ԱՄՆ-ը արտաքին քաղաքականությունը, նրա խոսքերով,  փոփոխություններ կկրի նաև ԱՄՆ արտաքին գորատեսչության ղեկավարի` պետքարտուղարի պաշտոնում նոր գործչի ի հայտ գալու հետ կապված: Նա ընդգծեc, որ Բարաք Օբամայի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում ԱՄՆ ուշադրությանը սևեռված կլինի Սիրիայի և Իրանի վրա:

Ինչ վերբերում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, ապա ըստ բանախոսի, հավանական է, որ Սպիտակ տունը Մադրիդյան սկզբունքների շրջանակում հանդես գա նոր նախաձեռնություններով:

Ռ. Սաֆրաստյանը շեշտեց, որ Բարաք Օբամայի նախագահության առաջին ժամկետի ընթացքում Միացյալ Նահանգները ԼՂ համակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջատար դերակատարությունը զիջել էին Ռուսաստանին: Սակայն ներկայում Թուրքիայի տարածաշրջանային դերը կտրուկ աճել է և պաշտոնական Անկարան կփորձի այդ հանգամանքը ԼՂ հակամարտության գործընթացում ևս բանեցնել, ինչն, իր հերթին, կարող է հանգեցնել Միացյալ Նահանգների քաղաքականության ակտիվացման: 

ԱՄՆ ուշադրությանը սևեռված կլինի Սիրիայի և Իրանի վրա