Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա
12/11/2012 12:24

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:

Փարիզի «Օռլի» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախագահ Սարգսյանին դիմավորել է Արտերկրում ֆրանսիացիների հարցերով պատվիրակ-նախարար Էլեն Կոնվեյ-Մուրեն:

Եռօրյա այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի և Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ

 

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա