Գրոհայինները Սիրիայի հյուսիսում գյուղ են գնդակոծել
12/11/2012 14:38

Գրոհայինները Սիրիայի հյուսիսում գյուղ են գնդակոծել

Սիրիական գրոհայինները երկրի հյուսիսում գտնվող Իդլիբ քաղաքի մոտ գնդակոծել են Հարիմ գյուղը: Զոհվել է 22 մարդ, որոնց թվում 3 երեխա, 40 հոգի վիրավորվել է:

«Ուտրո.ռու»-ի փոխանցմամբ, գնդակոծության հետևանքով տներ են քանդվել: Բնակչությունն այս պահին փլատակների տակ մարդկանց է փնտրում. զոհերի թիվը կարող է ավելանալ:

Սիրիական գրոհայիններն այդ քայլով պատասխանել են սիրիական բանակի գործողություններին, որոնց ընթացքում ոչնչացվել էր մի քանի գրոհային, որոնք գործում էին Իդլիբի շրջակայքում:

 

Գրոհայինները Սիրիայի հյուսիսում գյուղ են գնդակոծել