.jpg)
Էպոսագետը նախագահ, նախկին նախագահներն` իրեն խորհրդական
2013-ի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրված էպոսագետ Վարդան Սեդրակյանը համոզված չէ, որ Սերժ Սարգսյանը կառաջադրի իր թեկնածությունը, քանի որ անձամբ նրանից չի լսել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց անձամբ ինքը` էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Էպոսագետը նշեց, որ եթե ինքն ընտրվի նախագահ, նախկին բոլոր նախագահներին նշանակելու է խորհրդական: Դիտարկմանը, թե եթե նախկին նախագահները չցանկանան լինել խորհրդական, Վ. Սեդրակյանը նկատեց, որ իրենք գիտեն` նախագահը որևէ հրամանագիր է ստորագրում, ինչ է լինում...
Նախագահի թեկնածուն, ընտրվելու դեպքում, մտադիր է նաև լուծարել ԱԺ-ն` նշանակելով նոր խորհրդարանական ընտրություններ, սակայն, ընդգծեց` ոչ մեծամասնական կարգով:
«Մենք ունենք հիմա այն, ինչ խորհրդային տարիներին` մեկ կուսակցություն և մեկ նախագահ»,- ասաց նա: