Վերոնայում արգելվել է սիրային երկտողեր փակցնել  Ջուլիետի տան մոտ
12/11/2012 19:35

Վերոնայում արգելվել է սիրային երկտողեր փակցնել Ջուլիետի տան մոտ

Վերոնայում «Ջուլիետի տան» մոտ սիրային երկտողեր փակցնող զբոսաշրջիկներն այսուհետ ստիպված կլինեն 500 եվրո տուգանք վճարել: Նման պատիժ է սպասվում նաև այն զբոսաշրջիկներին, ովքեր ինչ-որ բան կուտեն կամ կխմեն պատմական շինության տարածքում: Այդ մասին գրում է Gazeta.ru-ն:

Վերոնայի Քաղաքային խորհուրդը նման որոշում է կայացրել` հաշվի առնելով տեղաբնակների բողոքները, որոնց զայրացրել են տան «նկարազարդված» ու մաստակներով ծածկված պատերը:

Քաղաքային իշխանությունների ներկայացուցչի խոսքով` սիրահարներին երկտողերի համար կտրամադրվի հայտնի տնից քիչ հեռու գտնվող հուշատախտակը:

«Ջուլիետի տունը» դարեր շարունակ պատկանել է Վերոնայի դալ Կապելո ընտանիքին, որն էլ հայտնի դրամատուրգի համար դարձել է Կոպուլետ ընտանիքի նախատիպը:

20-րդ դարի սկզբին տանը կառուցվել է «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության հերոսներին նվիրված թանգարան: 

Վերոնայում արգելվել է սիրային երկտողեր փակցնել Ջուլիետի տան մոտ