Օդի ջերմաստիճանն ամենուրեք կնվազի ևս 3-5 աստիճանով
12/11/2012 09:18

Օդի ջերմաստիճանն ամենուրեք կնվազի ևս 3-5 աստիճանով

Եղանակը հանրապետությունում կպայմանավորվի ցածր ճնշման դաշտով: Նոյեմբերի 12-ին ողջ տարածքում ամպամած կլինի, պարբերաբար սպասվում են տեղումներ, լեռներում ու նախալեռներում հնարավոր է ձյուն և թաց ձյուն: Հնարավոր է մառախուղ, քամու ուժգնացում պոռթկումներով 18-20մ/վրկ, առանձին վայրերում` առատ տեղումներ:

Օդի ջերմաստիճանը ամենուրեք կնվազի ևս 3-5 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում կցրտի ավելի զգալի` մոտ 5-7 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 12-ին պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է քամի 10-15մ/վ ուժգնությամբ:

Հնարավոր են առատ տեղումներ: 

Օդի ջերմաստիճանն ամենուրեք կնվազի ևս 3-5 աստիճանով