Փոփոխական եղանակը կշարունակվի
12/11/2012 14:13

Փոփոխական եղանակը կշարունակվի

Նոյեմբերի 13-ին, 15-ին շրջանների զգալի մասում, 14-ին առանձին հատվածներում սպասվում են տեղումներ, մառախուղ: 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-16-ին հատկապես գիշերը աստիճանաբար կնվազի` 4-5 աստիճանով:

 

ԱԻՆ հաղորդմամբ, Երևան քաղաքում նոյեմբերի 15-ի գիշերը սպասվում է անձրև: 13-14-ին, 15-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևան քաղաքի նոյեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ

· Օդի առավելագույն ջերմաստիճան 22.80C (1889թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան -11.90C (1907թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան 6.80C

 

 

Փոփոխական եղանակը կշարունակվի