Ագերը` Դանիայի լավագույն ֆուտբոլիստ
13/11/2012 19:57

Ագերը` Դանիայի լավագույն ֆուտբոլիստ

«Լիվերպուլի» պաշտպան Դանիել Ագերը ճանաչվել է Դանիայի 2012 թ. լավագույն ֆուտբոլիստ: Հարցման արդյունքում Ագերը շրջանցել է Ուիլյամ Կվիստին, Նիկի Զիմլինգին և Նիկլաս Բենդտներին:

«Սա դանիական ֆուտբոլի ամենապատվաբեր մրցանակներից մեկն է: Կար ժամանակ, երբ մտքովս անգամ չէր կարող անցնել, որ կարժանանամ այս մրցանակին:

Ճիշտ է` թեև հաճախակի վնասվածքներ էի ստանում, բայց ֆուտբոլային խաղադաշտում ունեցած հաջողություններն ինձ ստիպում էին առաջ շարժվել»,- նշել է Ագերը:

Ագերը` Դանիայի լավագույն ֆուտբոլիստ