.jpg)
Ալբիոլ. «Պետք չէ մեղադրել Նավարոյին»
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ալբիոլը խնդրել է շատ չքննադատել «Լևանտեի» ֆուտբոլիստ Դավիդ Նավարոյին, ով Իսպանիայի առաջնության նախորդ տուրում աչքի վնասվածք է հասցրել Քրիշտիանու Ռոնալդուին:
«Գիտեմ, որ Դավիդը և Քրիշտիանուն լավ հարաբերություններ ունեին: Ես ինքս ճանաչում եմ Դավիդին դեռևս «Վալենսիայից», այդ իսկ պատճառով նրա մասին ոչ մի վատ բան չեմ կարող ասել: Կարևորն այն է, որ մենք հաղթեցինք, և Ռոնալդուի հետ ամեն ինչ կարգին է: Չեմ կարծում, որ այդ դրվագից հետո պետք է Նավարոյին այդքան մեղադրել: Նրա գործողություններում միտումնավոր ոչինչ չկար»,- նշել է Ալբիոլը: