.jpg)
Փոխնախարար. Արտագնա տուրիզմը նպաստում է ՀՀ զբոսաշրջիկների հոսքին
Այս տարի Հայաստանում 603 074 ներգնա այցելությունների դիմաց, արձանագրվել է 608 174 արտագնա այցելություններ: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, մանրամասնելով, որ ներգնա տուրիզմն աճել է 13-14 տոկոսով, որի մեջ ներառված է նաև սոցփաթեթներով նախատեսված հանգիստը, որի դեպքում աճն արդեն ավելի ցածր է:
Փոխնախարարը նաև հավելեց, որ 15-16 տոկոսով արտագնա այցելությունների աճ է գրանցվել. ՀՀ քաղաքացիները նախընտրում են աջարական ծովափերը, իսկ Հայաստանում նախընտրում են հանգստանալ Ջերմուկում, Ծաղկաձորում, Դիլիջանում և այլուր:
Արա Պետրոսյանը համոզվածություն հայտնեց, որ պետք է գնան, որ զբոսաշրջիկների հոսքը մեծանա, քանի որ յուրաքանչյուր հայ դրսում այս կամ այն կերպ իր երկրի գովազդն է անում և երկրներ կան, որոնք խթանում են արտագնա տուրիզմը, քանի որ դրան հետևում է զբոսաշրջիկների ներհոսք: