ԻՏՁՄ-ն հայտարարում է «ԱրմՌոբոտիքսի երկու» մրցույթի գրանցում
13/11/2012 19:11

ԻՏՁՄ-ն հայտարարում է «ԱրմՌոբոտիքսի երկու» մրցույթի գրանցում

2013 թվականի համար Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) հայտարարում է ԱրմՌոբոտիքսի երկու մրցույթի գրանցում:

ԻՏՁՄ տարածած հաղորդագրության համաձայն` մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը կարող են գրանցվել «Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթին մասնակցել ցանկացողները, իսկ մինչև դեկտեմբերի 28-ը` «Ական փնտրող ռոբոտ» պատրաստել ցանկացողները: Մրցույթների եզրափակիչ փուլերը կկայանան 2013թ. մարտ և մայիս ամիսներին:

«Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթի մասնակիցները պետք է նախագծեն և պատրաստեն ռոբոտներ, որոնք կգտնեն, կհավաքեն և կդասակարգեն իրարից տարբեր 2 իր` թենիսի գնդակը և հյութի մետաղական տարան:

«Ական փնտրող ռոբոտ» մրցույթի մասնակիցների նախագծած և պատրաստած ռոբոտները պետք է գտնեն հողի տակ պահված ականները, նշեն դրանց տեղակայման վայրը, սարքեն ականների դասավորությամբ էլեկտրոնային քարտեզ և ուղարկեն սերվերի վրա: Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման և Աջակցման Ծրագիրը (Արմռոբոտիքս) կազմակերպվում է 2008թ.-ից: Առաջին նախագիծը «Գծին հետևող ռոբոտ» մրցույթն էր, որում հաջողություններ գրանցելուց հետո միությունն այնուհետև կազմակերպեց նաև «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթները»,-ասված է հաղորդագրության մեջ:
 

ԻՏՁՄ-ն հայտարարում է «ԱրմՌոբոտիքսի երկու» մրցույթի գրանցում