ԱՄՆ ԿՀՎ պետի գործով կասկածվում է ևս մեկ գեներալ
13/11/2012 19:53

ԱՄՆ ԿՀՎ պետի գործով կասկածվում է ևս մեկ գեներալ

Պենտագոնը հետաքննում է գեներալ Ջոն Ալենի գործը, ով Աֆղանստանում ԱՄՆ զորքերի հրամանատարն է: Այս մասին գրում է BBC-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` նա կասկածվում է ԿՀՎ նախկին պետ Դեվիդ Պետրեուսի անվան հետ կապված սկանդալի կնոջը անպատշաճ նամակներ ուղարկելու մեջ: 

Ջ. Ալենը հերքում է իրեն առաջադրված այս մեղադրանքը: Նա առայժմ պաշտոնավարում է, սակայն ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հետաձգել է նրա նշանակումը Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունել է այս որոշումը:

Ըստ առաջադրված մեղադրանքի, Ջ.Ալենը նամակագրական կապի մեջ է եղել Ֆլորիդայի նահանգում բնակվող ամուսնացած Ջիլ Քերիի հետ: Ըստ հաղորդագրության` այժմ ստուգվում է Ալենի և Քելիի 2010-2012 թթ. ողջ նամակագրությունը:

Նախորդող հրապարակում ` ԱՄՆ ԿՀՎ տնօրենը հրաժարական է տվել արտամուսնական կապի պատճառով
 

 

ԱՄՆ ԿՀՎ պետի գործով կասկածվում է ևս մեկ գեներալ