.jpg)
Հենրի Մուրի քանդակը վաճառվել է 70 ԱՄՆ դոլարով
Հենրի Մուրի «Արևային ժամացույց» քանդակի գողության մեջ կասկածվող անձինքն խոստովանել են, որ վաճառել են քանդակը` որպես մետաղի ջարդոն, ընդամենը 70 ԱՄՆ դոլարով: Այս մասին գրում է lenta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ` քանդակի իրական արժեքը 793 հազար ԱՄՆ դոլար է:
Աշխատանքը գողացվել է Մուրի ֆոնդից` հուլիսի 11-ին: Ձերբակալված անձինքն, սակայն, նշել են, որ քանդակը գտել են առվից և չեն պատկերացրել, թե որքան արժե:
Այս գործով դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 4-ին:
«Արևային ժամացույց» քանդակից բացի, 20-րդ դ. հայտնի քանդակագործի գողացված աշխատանքներից են «Պառկած ֆիգուր» քանդակը և ևս մեկ կտավ: