.jpg)
Իբրահիմովիչը` Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր մարզական կարիերայի ընթացքում 7-րդ անգամ արժանացել է Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Ես ինձ հիանալի եմ զգում: Սա արդեն 7-րդ մրցանակն է, և ես շարունակում եմ պատմություն կերտել: Սա մեծ պատիվ է ինձ համար: Նշանակում է` այս տարվա ընթացքում ևս կարևոր բան եմ արել: Շարունակում եմ աճել և զարգանալ` որպես ֆուտբոլիստ: Հուսով եմ, ինչպես անձ` նույնպես աճում եմ»,- հայտարարել է Իբրահիմովիչը:
Ընդգծենք, որ 31-ամյա շվեդն իր երկրի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է 2005-2012 թթ.` միայն 1 անգամ` 2006 թ.-ին մրցանակը զիջելով Յունգբերգին: