.jpg)
Կակա. «Ֆալկաոյի հետ միշտ հանդիպում ենք Մադրիդում»
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կական հիացած է «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի խաղով և պատմել է իր ու կոլումբիացու բարեկամական հարաբերությունների մասին:
«Ֆալկաոն հիանալի և տաղանդավոր ֆուտբոլիստ է: Բացի այդ, նա իմ լավագույն ընկերն է: Մենք միշտ հանդիպում ենք Մադրիդում և ընկերություն ենք անում ընտանիքներով: Հուսով եմ` մեր բարեկամական հարաբերությունները կշարունակվեն շատ երկար»,- նշել է Կական:
Առաջիկա հինգշաբթի օրը Բրազիլիայի և Կոլումբիայի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն, որի մասին նույնպես Կական արտահատվել է:
«Կոլումբիայի հավաքականում կան մի քանի առաջատար ֆուտբոլիստներ, և մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը, որպեսզի հաղթենք»,- ավելացրել է բրազիլացին: