.jpg)
13/11/2012 16:28
Պակիստանի հյուսիս-արևելքում պայթյուն է որոտացել
Այսօր Պակիստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, ևս 10-ը`վիրավորվել է:
«Ուտրո.ռուի» փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել Բելուջիստան նահանգում, որտեղ վերջերս ակտիվացել են գրոհայինները և անջատողականները:
Ենթադրվում է, որ այդ հարձակումը ուղղված է եղել դեպի օդանավակայան տանող ճանապարհը հսկող զինվորականների դեմ: