.jpg)
«Ընտրություններում ընդդիմությունը միասնական թեկնածու չի ունենա»
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև առաջիկա նախագահական ընտրություններին և Հայաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումներին: Առաջիկա ընտրությունները քաղաքագետը համարում է լուրջ փուլ Հայաստանի քաղաքական զարգացման պատմության մեջ, քանի որ, ըստ նրա, առաջին անգամ քաղաքական պայքարը, հնարավոր թեկնածուները որոշվելու են Հայաստանի ռեալ քաղաքական ուժերի բանակցությունների արդյունքում:
Քաղաքագետը չի բացառում նաև երկրորդ թեկնածուի ի հայտ գալը, ով կփորձի գործող նախագահի հետ մրցակցության մեջ մտնել, սակայն այս պահին ֆավորիտ համարում է գործող Նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ նրա հիմնական մրցակից` ԲՀԿ ներկայացուցչին:
Ըստ Սերգեյ Մինասյանի` ակնհայտ է, որ առաջիկա ընտրություններում ընդդիմությունը հանդես չի գա միասնական թեկնածուով: