Սիմեոնե. «Սա թիմային աշխատանքի արդյունք է»
13/11/2012 20:03

Սիմեոնե. «Սա թիմային աշխատանքի արդյունք է»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ իր թիմը ճիշտ ճանապարհի վրա է:

Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» գտնվում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում՝ զիջելով միայն «Բարսելոնին»։

«Մեծ հաջողություն է այս պահի դրությամբ մրցաշարային աղյուսակում մեր զբաղեցրած տեղը։ Եթե թիմը պատրաստ է պայքարին ու համապատասխան ֆուտբոլ է ցուցադրում, ապա ճիշտ ճանապարհի վրա է։ Գոհ ենք, քանի որ սա թիմային աշխատանքի արդյունք է, որն արտացոլվում է խաղադաշտում` ֆուտբոլիստի գործողությունների մեջ»,- նշել է Սիմեոնեն:

Սիմեոնե. «Սա թիմային աշխատանքի արդյունք է»