.jpg)
«Հարավային հոսքի» շինարարությունը կմեկնարկի դեկտեմբերի 7-ին
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել է, որ «Հարավային հոսք» գազամուղի ներդրումային համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 14-ին, իսկ շինարարությունը կմեկնարկի դեկտեմբերի 7-ին:
«Ռոսիյսկայա գազետայի» փոխանցմամբ` Միլերը նշել է, որ ներդրումային որոշումները պետք է կայացվեն Բուլղարիայի, Հունգարիայի, Սլովենիայի և Սերբիայի կողմից:
«Հարավային հոսք» գազամուղի հզորությունը կազմում է 63 միլիարդ խմ գազ, ծրագրի արժեքը` 8,6 միլիարդ դոլար:
Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2015 թ.-ին: