Տերրին խուսափել է ծանր վնասվածքից
13/11/2012 19:13

Տերրին խուսափել է ծանր վնասվածքից

Ինչպես տեղեկացնում է Լոնդոնի «Չելսիի» պաշտոնական կայքը, Ջոն Տերրին ենթարկվել է բուժզննման: Արդյունքները ցույց են տվել, որ ֆուտբոլիստի աջ ոտքի խաչաձև կապանները վնասված չեն, ինչպես ենթադրվում էր սկզբում:

Այնուամենայնիվ, լիովին համոզվելու համար Տերրին ևս մեկ անգամ կենթարկվի բուժզննման, որը նախատեսված է անցկացնել 2-3 օր հետո, որպեսզի պարզ դառնան նրա վերականգնման ժամկետները:

Արդեն իսկ պարզ է, որ ֆուտբոլիստն ստիպված է բաց թողնել մի քանի շաբաթ, բայց ոչ ամիսներ:

Տերրին խուսափել է ծանր վնասվածքից