Վարչապետն ընդունել է կուսակցությունների ներկայացուցիչներին
13/11/2012 20:21

Վարչապետն ընդունել է կուսակցությունների ներկայացուցիչներին

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններին մասնակից Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա», Ուկրաինայի «Ռեգիոններ», Ղազախստանի ժողովրդադեմոկրատական «Նուր Օտան» կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է միջկուսակացական երկխոսության հետագա զարգացումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական բաժնից:

Աղբյուրի փոխանցմամբ` ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ, Պետական Դումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` խորհրդակցությունները բարձր մակարդակով անցկացնելու համար: Վերջինս գոհունակություն է հայտնել քննարկումների արդյունքներից, որոնք ամուր հիմքեր են ստեղծել միջկուսակցական համագործակցությունը շարունակելու, մի շարք ծրագրեր մշակելու և իրականացնելու համար:

Հանդիպման մասնակիցները կարևորել են քաղաքական կայունության հետագա ամրապնդումը և մաղթել, որպեսզի Հայաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններն անցնեն ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան և բարձր մակարդակով:

 

Վարչապետն ընդունել է կուսակցությունների ներկայացուցիչներին