Հանրապետությունում խիտ ամպամածությունն առայժմ կպահպանվի
13/11/2012 09:38

Հանրապետությունում խիտ ամպամածությունն առայժմ կպահպանվի

Նոյեմբերի 13-ին ցերեկը հանրապետությունում խիտ ամպամածությունն առայժմ կպահպանվի, շրջանների մեծ մասում պարբերաբար սպասվում են տեղումներ, լեռներում ու նախալեռներում, նաև արևելյան շրջաններում հնարավոր է ձյուն և թաց ձյուն: Առանձին վայրերում հնարավոր է մառախուղ, լեռնանցքներում` սաստիկ քամի` պոռթկումներով, 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը կնվազի և այս գիշեր, և նոյեմբերի 13-ին ցերեկը 2-4 աստիճանով:

Meteo-tv-ն տեղեկացնում է, որ օրվա ընթացքում տեղումները կթուլանան, և երեկոյան դեմ կդադարեն գրեթե ամենուրեք: Լույս 14-ի գիշերը, պարզեցմամբ պայմանավորված, կրկին կդիտվի օդի ջերմաստիճանի զգալի անկում: Նոյեմբերի 14-ից գրեթե ամենուրեք կրկին կդիտվի արևային եղանակ:

 

Երևանում այսօր օրվա 1-ին կեսին սպասվում է անձրև, երեկոյան դեմ կհաստատվի առանց տեղումների եղանակը: Սպասվում է քամի 8-13մ/վրկ արագությամբ:

Այս գիշեր +4+6, ցերեկը +11+13, երեկոյան +5+7: 

Հանրապետությունում խիտ ամպամածությունն առայժմ կպահպանվի