Սամուել Սևյանը` աշխարհի չեմպիոն
19/11/2012 12:36

Սամուել Սևյանը` աշխարհի չեմպիոն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեծ թվով հայ շախմատիստներ էին մասնակցում Սլովենիայի Մարիբոր քաղաքում անցկացված աշխարհի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությանը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Սամուել Սևյանը (ԱՄՆ) նվաճել է աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների չեմպիոնի տիտղոսը:

Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Գաբուզյանն արժանացել է աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների փոխչեմպիոնի տիտղոսին: Մեր երկրի մեկ այլ ներկայացուցիչը` Շանթ Սարգսյանը, աշխարհի փոխչեմպիոն է հռչակվել մինչև 10 տարեկանների մրցաշարում:

Սամուել Սևյանը` աշխարհի չեմպիոն