Լևոն Արոնյանը դատապարտյալների հետ շախմատային սեանս կանցկացնի
20/11/2012 19:35

Լևոն Արոնյանը դատապարտյալների հետ շախմատային սեանս կանցկացնի

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը վաղը` նոյեմբերի 21-ին,   ՀՀ արդարադատության նախարարության ՛«էրեբունի»  քրեակատարողական հիմնարկի 15 դատապարտյալների և ՔԿՀ-ի 5 աշխատակիցների հետ շախմատային սեանս կանցկացնեն:  Այս մասին հայտնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառումն իրականացվում է դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վիճակի բարձրացմանը նպաստող ծրագրի շրջանակներում:

Աղբյուրը տեղեկացնում է, որ դատապարտյալների շրջանում նման միջոցառումների կազմակերպումը պարբերական բնույթ է կրում:  

Լևոն Արոնյանը դատապարտյալների հետ շախմատային սեանս կանցկացնի