.jpg)
Թուրքերն իրենք են բարձրացնում Ցեղասպանության հարցը
«Այսօր Թուրքիայում առաջադեմ հասարակությունը քննարկում է Ցեղասպանության և Հայաստանի հետ հարաբերությունների թեմաները, թուրք հասարակությունը երկփեղկված է, բանավեճ կա»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Նա նաև կարևորեց թուրք որոշ շրջանակների կողմից` «Մենք Դինք ենք», «Եկեք մաքրենք մեր մեղքերը», «Ցեղասպանությունը եղել է» բարձրաձայնելը:
Թուրք հասարակությունը քննարկում է նաև Թուրքիայում հայերի գույքի վերադարձելիության հարցը և, ըստ բանախոսի, թուրքերն են բարձրացնում այս հարցերը:
Ա. Ղազարյանի խոսքով, հայկական ծագման ապրանքներ ներմուծելու վերաբերյալ Թուրքիայում էմբարգո չկա, պարզապես բանավոր խոսք է, որը դարձել է քաղաքական արժեք և դիվանագիտական հարաբերությունների պարագայում դժվար է զարգացնել բիզնեսը, սակայն Հայաստանի առևտրաշրջանառությունը Թուրքիայի հետ այնքան է, ինչքան Ուկարինայի հետ:
«Բիզնեսն էլ պետք է ստիպի քաղաքական գործիչներին կարծրատիպները փոխել»,- ընդգծեց բանախոսը, հավելելով, որ Թուրքիան, իր սահմանները փակելով, իր արևելյան մասը դարձել է փակուղի, որտեղ մեծ է դժգոհությունները սոցիալական վիճակից: