Փոխըմբռնման հուշագիր՝ ՀԿԽԸ-ի և «Աշտարակ կաթ» ընկերության միջև
20/11/2012 17:52

Փոխըմբռնման հուշագիր՝ ՀԿԽԸ-ի և «Աշտարակ կաթ» ընկերության միջև

Այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակում Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) և «Աշտարակ-Կաթ» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են «Աշտարակ-Կաթ» ընկերության գործադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը և ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը: Հայտնում են ՀԿԽԸ գրասենյակից:

ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանն իր խոսքում նշել է՝ ուրախալին այն է, որ կորպորատիվ հատվածը սկսել է ավելի հաճախ անդրադառնալ հասարակության խնդիրներին` արձագանքելով հասարակական կազմակերպությունների նախաձեռնություններին և իրականցնելով համատեղ ծրագրեր, որոնց հաջողության գրավականն է կազմակերպությունների մասնագիտական կարողությունների ներդրումը:

«Աշտարակ-Կաթ» ընկերության գործադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը, շեշտելով համագործակցության կարևորությունը, ասել է, որ «Առողջ սերունդ» ծրագրի առաջին փուլը հաջողությամբ իրականացված է: Այդ են վկայում ստացվող արձագանքներն ինչպես մասնակից դպրոցականներից, այնպես էլ դպրոցի ուսուցիչական կազմից և ծնողներից: 

Երկու ընկերությունների կողմից համատեղ իրականացվող «Առողջ սերունդ» ծրագիրը մեկնարկել է 2011 թվականի մայիսից: Դրա շնորհիվ 10-14 տարեկան 1600 երեխա` Երևանի և մարզերի 34 դպրոցներից, իրազեկվել է այն մասին, թե ինչ է առողջ ապրելակերպը, առողջ սնունդը և սննդակարգը, շրջակա միջավայրի պաշտպանութունը, ինչ վնաս են հասցնում ծխախոտն ու ալկոհոլը:

 

 

Փոխըմբռնման հուշագիր՝ ՀԿԽԸ-ի և «Աշտարակ կաթ» ընկերության միջև