Բահրեյնում պատգամավորը այրել է Իսրայելի դրոշը
20/11/2012 17:36

Բահրեյնում պատգամավորը այրել է Իսրայելի դրոշը

Բահրեյնցի պատգամավոր Ուսամա ատ-Տամիմին խորհրդարանի նիստի ժամանակ այրել է Իսրայելի դրոշը` ի նշան Գազայի հատվածի պաղեստինցիների աջակցության: 

«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ` պատգամավորը պատմել է, որ գաղտնի կերպով բենզին է բերել խորհրդարան և այրել դրոշը:

Ըստ պատգամավորի` այդ քայլով ցանկանցել է ցույցադրել, որ Բահրեյնն աջակցում է Գազայի հատվածի բնակչությանը, որոնք գնդակոծության են ենթարկվում իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից:
 

Բահրեյնում պատգամավորը այրել է Իսրայելի դրոշը