Եգիպտոսի նախագահ. Գազայի հակամարտությունը կավարտվի այսօր
20/11/2012 19:46

Եգիպտոսի նախագահ. Գազայի հակամարտությունը կավարտվի այսօր

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին, ով «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման միջնորդ է, հայտարարել է, որ Գազայում «իսրայելական ագրեսիան» կավարտվի այսօր:

Ինչպես հաղորդում է BBC-ն` վկայակոչելով եգիպտական ԶԼՄ-ներին, Մուրսին հայտարարել է, որ հրադադարի հաստատման վերաբերյալ բանակցություններն արդեն «առաջիկա ժամերին» կտան դրական արդյունք:

Միևնույն ժամանակ, աղբյուրի փոխանցմամբ, այս տարածաշրջան է ուղևորվել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով ևս պատրաստվում է հանդես գալ որպես միջնորդ: Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ էր արել անհապաղ դադարեցնել բռնությունը Գազայի հատվածում: 

 

Եգիպտոսի նախագահ. Գազայի հակամարտությունը կավարտվի այսօր