Ֆրանսիան ավարտել է ռազմական գործողությունները Աֆղանստանում
20/11/2012 13:00

Ֆրանսիան ավարտել է ռազմական գործողությունները Աֆղանստանում

Ֆրանսիական զորքերն ավարտել են ռազմական գործողություններն Աֆղանստանում` ֆրանսիացի 400 զինվորներ սկսել են լքել Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտվող Կապիս նահանգի «Նիջրաբ» ռազմակայանը:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Աֆղանստանի տարածքում դեռևս գտնվում է 2200 ֆրանսիացի զինվոր, նրանցից 700-ը կվերադառնան Ֆրանսիա մինչև այս տարվա վերջ:

2013թ.-ից հետո Աֆղանստանում կմնա մի քանի հարյուր զինվորական, որոնք կկատարելագործեն աֆղանական ոստիկանական և զինվորական ուժերին:
 

Ֆրանսիան ավարտել է ռազմական գործողությունները Աֆղանստանում