Վրաստանի նախկին պաշտպանության նախարարը բերդում է
20/11/2012 13:12

Վրաստանի նախկին պաշտպանության նախարարը բերդում է

Վրաստանի արդարադատության նախարար Տեյա Ցուլուկիանին հայտարարել է, որ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Վրացական կուսակցության» առաջնորդներից մեկը` Իրակլի Օկրուաշվիլին ձերբակալվել է` Վրաստանի սահմանը հատելուն պես:

BBC-ի փոխանցմամբ, վրացական իրավապահների կողմից մի շարք հանցագործությունների մեջ մեղադրվող Օկրուաշվիլին տեղափոխվել է Թբիլիսիի Գլդանիի թիվ 8 բանտ:

Ցուլուկիանին նշել է, որ Օկրուաշվիլին վերադարձել է Վրաստան, որպեսզի երկրի ներսում փորձի ապացուցել իր անմեղությունը` «չպետք է մոռանալ, որ նրան փաստորեն ուժով են վտարել երկրից` նստեցնելով ինքնաթիռ»:

2008թ.-ի մարտի 28-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա դատապարտել է նրան 11 տարվա ազատազրկման` դրամաշորթության և պաշտոնական դիրքի չարաշահման համար:

 

Վրաստանի նախկին պաշտպանության նախարարը բերդում է