Երևանում կկայանա Ի.Կոբզոնի 75-ամյակին նվիրված համերգը
20/11/2012 18:45

Երևանում կկայանա Ի.Կոբզոնի 75-ամյակին նվիրված համերգը

Նոյեմբերի 22-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Իոսիֆ Կոբզոնի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի երևանյան համերգը: Համերգը իրականացվում է «Սոզվեզդիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգից ստացված հասույթը կուղղվի Գյումրու երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերմանը: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական բաժնից:

Աղբյուրի փոխանցմամբ` համերգի ընթացքում մեծանուն երգչի կատարմամբ կհնչեն Ա. Բաբաջանյանի, Ալ. Պախմուտովայի, Գ. Մովսիսյանի, Ա. Ֆլյարկովսկու, Ա. Օստրովսկու, Է. Կոլմանովսկու, Մ. Ֆրադկինի, Յան Ֆրենկելի և այլ ճանաչված կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործություններ: Համերգին կմասնացեն ՌԴ ՆԳ նախարարության Ներքին Զորքերի երգ ու պարի անսամբլը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՌԴ ժող. արտիստ, գեներալ-մայոր Վիկտոր Ելիսեև/, Մոսկվայի «Ռեսպուբլիկա» խումբը, դաշնակահար Ալ. Եվսյուկովը, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ն. Բուչինսկայան: Շնորհավորական ելույթներով հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստներ Կամո Սեյրանյանը և Արման Հովհաննիսյանը: 


 

Երևանում կկայանա Ի.Կոբզոնի 75-ամյակին նվիրված համերգը