Նադալը վերսկսել է մարզվել
20/11/2012 20:35

Նադալը վերսկսել է մարզվել

Աշխարհի չորրորդ ռակետ Ռաֆայել Նադալն ապաքինվել է ձախ ծնկի վնասվածքից ու վերսկսել է մարզումները: Այս մասին հաղորդում է AP-ն: Հիշեցնենք, որ այդ վնասվածքի պատճառով նա բաց է թողել Ուիմբլդոնի մրցաշարը:

Իսպանացին կորտում սկսել է աշխատել իր հարազատ Մանակոր քաղաքում, որտեղ նրա պարապմունքներին հետևում են մարզիչն ու հորեղբայրը` Տոնի Նադալը, ինչպես նաև ֆիզիոթերապևտը:

26-ամյա թենիսիստը հաղորդել է, որ պլանավորում է մեծ թենիս վերադառնալ հունվարին ու մասնակցել «Australian Open»-ին:

Նադալը վերսկսել է մարզվել