Գրադարանից գողության համար մեղադրանք է առաջադրվել 7մարդու
20/11/2012 20:35

Գրադարանից գողության համար մեղադրանք է առաջադրվել 7մարդու

«Հայաստանի ազգային գրադարան»-ից և Երևանի պետական համալսարանի «Սարգիս և Մարի Իզմիրյանների» անվան գիտական գրադարանից գողություն կատարելու քրեական գործով դատաքննության ընթացքում, մեղադրանքը պաշտպանող դատախազի գնահատմամբ, հիմնավորվել է թվով 7 ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության լրատվական բաժնից: Աղբյուրի փոխանցմամբ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր տեղի ունեցած նիստում դատախազը միջնորդել է 7 անձանց մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման:

«Մասնավորապես` դատախազը միջնորդել է ամբաստանյալ Վ. Ազարիաշվիլուն մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով վերջինիս դատապարտել ազատազրկման`11 տարի ժամկետով` անձնական գույքի երեք քառորդ մասի բռնագրավմամբ,

Ե. Ղամբարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման` 6 տարի ժամկետով` անձնական գույքի երկու երրորդ մասի բռնագրավմամբ,
Հ. Դուրգարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման` 6 տարի ժամկետով` անձնական գույքի երկու երրորդ մասի բռնագրավմամբ,
Կ. Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման` 5 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման,
Վ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման,
Դ. Ղամբարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման,
Ա. Հովսեփյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել կալանքի` 2 ամիս ժամկետով:
Բացի այդ, դատախազը միջնորդել է նաեւ Հայաստանի Ազգային գրադարանի և Երևանի պետական համալսարանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցերը բավարարել ամբողջությամբ:

Նկատի ունենալով, որ սույն քրեական գործից անջատվել է «Հայաստանի Ազգային գրադարանե ՊՈԱԿ-ի գրապահոցից և Երևանի պետական համալսարանի գրադարանից առանձնապես խոշոր չափերի գրքերի գողություն կատարած ոմն Վլադ Տրուբիցինի և մյուս անհայտ անձանց վերաբերյալ մասը` ուստի դատախազն անհրաժեշտ է համարել սույն գործով իրեղեն ապացույցներ ճանաչված իրերը, առարկաները, փաստաթղթերը և գրքերը պահել քրեական գործի հետ և չոչնչացնել»,-ասված է հաղորդագրության մեջ:
 

Գրադարանից գողության համար մեղադրանք է առաջադրվել 7մարդու