Քաթարը Իտալիայում կներդնի 1 միլիարդ եվրո
20/11/2012 09:05

Քաթարը Իտալիայում կներդնի 1 միլիարդ եվրո

Նավթային ռեսուրսներով հարուստ Քաթարը համաձայնվել է 1 միլիարդ եվրո ներդնել Իտալիայի տնտեսության մեջ, ինչը կօգնի Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիին վերականգնել թուլացող իտալական տնտեսությունը:

ՌԲԿ-ի փոխանցմամբ, իտալա-քաթարական համատեղ ձեռնարկությունը գումարներ կներդնի սննդի արդյունաբերության, կահույքի, տուրիզմի, ժամանցի և նորաձևության ոլորտներում:

Քաթարի շեյխ Շեյխ Համադ Բեն Ջասիմ ալ-Տանին նշել է, որ Քաթարը պատրաստվում է ևս մեկ պայմանագիր կնքել Իտալիայի հետ` 1 միլիարդ եվրոյի սահմաններում. գումարները կներդրվեն փոքր և միջին բիզնեսի ոլորտներում:
 

Քաթարը Իտալիայում կներդնի 1 միլիարդ եվրո