«Ռեալը» մտադիր չէ բարձրացնել Ռոնալդուի աշխատավարձը
20/11/2012 18:38

«Ռեալը» մտադիր չէ բարձրացնել Ռոնալդուի աշխատավարձը

Իսպանիայի ֆուտբոլային հասարակայնության ներկայացուցիչները հաստատում են, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի «տխրության» պատճառը ոչ թե մարզական, այլ ֆինանսական պայմաններն են: Այս մասին հաղորդում է իսպանական մամուլը:

Հարկ է նշել, որ նման ոգով են արտահայտվում նաև ակումբի որոշ ներկայացուցիչներ: Իրադարձությունների որոշակի ընթացքի դեպքում պորտուգալացի ֆուտբոլիստը կարող է նույնիսկ չերկարաձգել պայմանագիրը «Արքայական ակումբի» հետ: Նա պահանջում է տարեկան 15,5 մլն եվրո աշխատավարձ, ինչը չի մտնում «Ռեալի» պլանների մեջ:

Ռոնալդուն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայտարարել է, որ իրեն երջանիկ չի զգում «Ռեալում»: Հաղորդվել է նաև այն մասին, որ նա նույնիսկ խնդրել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին` թույլատրելու հեռանալ ակումբից:

«Ռեալը» մտադիր չէ բարձրացնել Ռոնալդուի աշխատավարձը