.jpg)
20/11/2012 15:42
Ս.Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Մուհամեդ Մուրսիին՝ նոյեմբերի 17-ին Եգիպտոսի Ասյուտ նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային սահմռկեցուցիչ վթարի կապակցությամբ, որի պատճառով զոհվել և վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: