.jpg)
20/11/2012 19:25
Դամասկոսում գնդակոծել են տեղեկատվության նախարարությունը
Այսօր Դամասկոսի Մեզզա պողոտայում ապստամբները գնդակոծել են Սիրիայի տեղեկատվության նախարարության և «Ալ-Բաաս» կուսակցական հրատարակչության շենքը:
«Իտառ-Տասսի» փոխանցմամբ` արկերից մեկը պայթել է շենքի ճակատային մասում` շենքին հասցվել է զգալի վնաս, տուժածներ չկան:
Մեկ այլ արկ ընկել է նախարարության մոտ գտնվող ավտոկայանատեղի վրա: